ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում իրավիճակի ամփոփում 12:00-ի դրությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը հոկտեմբերի 12-ի հույս 13-ի գիշերը շարունակել է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը՝ Ասկերան, Մարտունի և Մարտակերտ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Գիշերն անհանգիստ է եղել Ասկերան, Մարտունի և Մարտակերտ քաղաքներում։ Ադրբեջանը շարունակել է ռմբակոծել Արցախի բնակավայրերը` խախտելով մարդասիրական նպատակով հոկտեմբերի 10 -ին հայտարարված հրադադարի պահպանման ռեժիմը։ Գիշերը թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ։ Մարտակերտում այրվել է մեկ բնակարան

Բացի այդ, Մոսկվայում մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:

Համանախագահների հետ հանդիպումը կայանում է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակներում:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս