ՀՀ իշխանությունների կողմից հողերը, իբրև հանձնելու մասին կեղծ լուրեր տարածած ՊԲ ծառայողը կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում ՊԲ N զորամասի գումարտակի կապի դասակի հրամանատարի տեղակալ Ն. Մ.-ն, որը ՀՀ իշխանությունների կողմից հողերը իբրև հանձնելու մասին կեղծ լուրեր էր տարածել, կալանավորվել է։ Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից։

ՊԲ ծառայող Ն. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար, որը կատարել է ռազմական դրության, պատերազմի կամ մարտի ժամանակ (ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մաս):

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ն. Մ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, նշանակված լինելով ՊԲ N զորամասի գումարտակում որպես կապի դասակի հրամանատարի տեղակալ և ծառայություն իրականացնելով զորամասի պահպանությանը հանձնված N մարտական դիրքում, նույն դիրքի ավագի հետ մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում կեղծ և ստահոդ լուրեր է տարածել ՀՀ իշխանությունների կողմից իբրև հողերը հանձնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ կարծիք հայտնելով, որ նման պայմաններում իրենք անիմաստ են կռվում և իրենց առջև դրված մարտական խնդիրը կատարելն իմաստազուրկ է:

 




Լրահոս