Դանակով հարձակում Սպիտակ տան մոտակայքում․ 4 մարդ վիրավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, դանակով զինված հարձակում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը ՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Անհայտ անձանց հարձակման հետևանքով երեք տղամարդ և կին է վիրավորվել։ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ոստիկանությունը փնտրում է երեք կասկածյալների, որոնք, ենթադրաբար, ծայրահեղ աջ խմբավորման անդամ կարող են լինել, որն աջակցում է ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփին:




Լրահոս