ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է անցել գիշերն Արցախում. թիրախակետում բնակելի թաղամասերն են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի խաղաղ բնակավայրերում, Ստեփանակերտից բացի, նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը պահպանվել է հարաբերական հանգիստը։ Այս մասին  տեղեկացրին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ` մայրաքաղաքում չկան։

Արցախի մյուս բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել»,-նշում են ծառայությունից։

Արդեն առավոտյան հայտնի դարձավ, որ Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով։

Թիրախակետում բազմաբնակարան շենքերն են, բնակելի թաղամասերը, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտները։

Այս տարածքներում ռազմական որևէ օբյեկտ չկա:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս