ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր են պաշտպանում Ստեփանակերտը՝ թշնամու գրոհներից. Արայիկ Հարությունյանի նոր հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին լուրերն Արցախից.

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոր լուսանկարներ է հրապարակել և գրել. «Վաղ առավոտյան այցելել եմ Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայինների հետ, ովքեր ավելի քան մեկ օր, է ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին: Շրջայցի ընթացքում հանդիպել եմ նաև գեներալ Մնացականյանին: Այն մեծածավալ ու անգնահատելի ծառայությունը, որն այս օրերին նա մատուցում է Հայրենիքին, կներկայացվի պատերազմից հետո»:

Նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավ-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում.

Արցախի Պաշտպանության բանակը հրապարակել է եւս 44 զոհված զինծառայողի անուն, ընդհանուր արդեն Պաշտպանության բանակը հրապարակել է 1216 անուն:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս