ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պադլեցների հավաքածու, ինչի համար էր ձեր այդ վանդալիզմը. քաղաքացիները՝ վայրագությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 10-ին, երբ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ, ՀՀ քաղաքացիները հաշված րոպեների ընթացքում արձագանքեցին եւ հավաքվեցին ՀՀ կառավարության շենքի առաջ. ջարդեցին դռներն ու մտան կառավարության շենք (կենդանի ձայներ ջարդուփշուրի ձայներ, ապօրինությունները որ սեղանների վրա են բարձրանում). բարձրացել են 2–րդ հարկ, որտեղ նիստերի դահլիճն է, հանդիպումների սրահն ու ՀՀ վարչապետի աշխատասենյակը։

Նրանց մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք: Տեղեկացնենք, որ ցուցարարները գիշերը ծեծի էին ենթարկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։

Քաղաքացիները ArmLur.am-ի հետ զրույցում դատապարտեցին այդ գիշերը Երեւանում տեղի ունեցած ապօրինություններն ու անօրինությունը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս