Օնիկ Գասպարյանը վերջնականապես որոշել է հեռանալ, Փաշինյանը կանխում է այն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ տեղեկություններ էին տարածվել, թե ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հրաժարական է տվել: Դրանից հետո ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը հայտնեց, թե այդպիսի տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Սակայն ArmLur.am-ը Օնիկ Գասպարյանի մերձավոր շրջապատից տեղեկացավ, որ Օնիկ Գասպարյանն ամեն դեպքում հրաժարական տալու ցանկություն ունի: Նա արդեն աշխատանքից ազատման մասին դիմում է ներկայացրել, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունում այն, ասել է, որ հետ վերցնի այն, կամ սպասի մի որոշ ժամանակ: Նկատենք, որ Պաշտպանության նախարարությունում հստակ գիտեն՝ Օնիկ Գասպարյանի հեռանալու դեպքում շատ գեներալներ կհետևեն նրա օրինակին:




Լրահոս