ՖՈՏՈ. Վթարներ Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի վրա տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Իրար են բախվել Մ․Օ․-ին (Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքի 22-ամյա բնակիչ) վարած «ՕՊԵԼ» մակնիշի և Ս․Ն․-ին (Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի 54-ամյա բնակիչ) վարած «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենաները:
Ժամը 19:56-ին ԱԻՊԾ Ասկերանի ՀՓՄ-ի մեկ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր ավտոմեքենաները հոսանքազրկելու նպատակով:
ՃՏՊ հետևանքով` վարորդները ստացել են մարմնական տարբեր աստիճանների վնասվածքներ և Ասկերանի շտապ օգնության մեքենայով տեղափոխվել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` տուժածների վիճակը գնահատվում է բավարար:

ՃՏՊ մեկ դեպք գրանցվել է այսօր լուսադեմին:
Ժամը 08:20-ին Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 6-րդ կմ վրա Ա.Բ.-ն (ԱՀ Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղի 28-ամյա բնակիչ) իր վարած «ՄԵՐՍԵԴԵՍ» մակնիշի ավտոմեքենայով վազանց է կատարել և բախվել հանդիպակաց երթևեկող Ա.Ա.-ի (ԱՀ Ստեփանակերտ քաղաքի 25-ամյա բնակիչ) վարած «ՕՊԵԼ ԱՍՏՐԱ» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով վերջինս կողաշրջվել է:
Տուժածներ չկան:
Ստուգմամբ զբաղվում է Ասկերանի ճանապարհային ոստիկանության շրջանային բաժինը:




Լրահոս