Տեսչական մարմինը հորդորում է հանրային տրանսպորտից օգտվելիս խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, հաշվի առնելով վերջին օրերին կորոնավիրուսի (Covid-19) համավարակի դեպքերի թվի աճի միտումը, հորդորում է հանրային տրանսպորտից օգտվելիս խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, տրանսպորտային միջոց նստելիս պարտադիր ախտահանել ձեռքերն ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցներով, նախապես ուղեվարձի չափով մանրադրամ ունենալ՝ հնարավորինս բացառելով մանրը վերադարձնելու կամ ստանալու անհրաժեշտությունը։

«Կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տնտեսվարողներին և ֆիզիկական անձանց հորդորում ենք ուղևորներից պահանջել տրանսպորտային միջոցի ուղեսրահում պարտադիր կրել դիմակ, ապահովել տրանսպորտային միջոցի սահմանված կարգով ախտահանումը, ինչպես նաև ուղևորների նստեցումը կատարել տրանսպորտային միջոցի նստատեղերի քանակով՝ բացառելով գերբեռնված երթևեկությունը։

Հիշեցնում ենք, որ կորոնավիրուսային հիվանդության տարածման տեմպերի աճի դեպքում կքննարկվի հասարակական տրանսպորտից օգտվելու սահմանափակումներ և պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցը»։




Լրահոս