Ովքեր են մնացել ԱԺ շենքում. ինչ է կատարվում Բաղրամյան պողոտայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան փողոցում հրավիրված հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց փակել Ազգային ժողովի շենքի բոլոր մուտքերը: Մանուկյանը նշեց, որ պետք է խոչընդոտել ԱԺ շենք պատգամավորների մուտք գործելուն:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս պահին ԱԺ շենքում մոտ 10 պատգամավոր կա, ինչպես նաև շենքում են պատգամավորների օգնականներ, փորձագետներ,  Աժ աշխատակազմի ներկայացուցիչներ:

Հատկանշական է, սակայն, որ ընդդիմությունը նման քայլի դիմեց այնպիսի օր, երբ ԱԺ նիստ չկար և 131 պատգամավորներից շատ քչերն էին շենքում, ավելին ԱԺ մուտքերը շրջափակվեցին աշխատանքային ժամի ավարտից՝ 18:00-ից, հետո: Ու մինչ ընդդիմության ներկայացուցիչները վրաններ էին տեղադրում, Աժ շենքում մնացած մարդիկ հանգիստ կարողացան դուրս գալ հենց Դեմիրճյան փողոցի՝ տնտեսական մուտքից:




Լրահոս