ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Թոշակի անցնելուց հետո եւս քանի՞ տարի բժիշկն իրավունք ունի աշխատելու (օրինակ` մեր պոլիկլինիկայում 73 տարեկան բժիշկ է աշխատում): Դա բացառության կարգո՞վ է լինում, թե՞ մասնագետների պակաս կա: Հասմիկ Կիրակոսյան, 53 տարեկան, մանկավարժ ՊԱՏԱՍԽԱՆ. Թոշակի գնալու հետ կապված` հիմա հետեւյալ սկզբունքն է գործում. Աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածը փոխվել է, եւ կենսաթոշակային տարիքն աշխատանքից ազատման հիմք չէ: Այսինքն, եթե բժիշկը հասնում է կենսաթոշակային տարիքի եւ իր աշխատանքային պարտականությունները նորմալ, բարեխիղճ կատարում է, մասնագիտական ունակությունները բավարարում են, ապա դա չի կարող աշխատանքից ազատման հիմք հանդիսանալ: Գործատուն է որոշում` տվյալ աշխատողի հետ հարաբերությունները շարունակի՞, թե՞ ոչ: Աշխատելու առավելագույն տարիքն այս պահին սահմանված չէ, թեպետեւ առողջապահության նախարարությունը մտածում է այդ խնդրի շուրջ, եւ փորձում ենք միջազգային փորձը կիրառել` սահմանելով, թե կոնկրետ մինչեւ որ տարիքը բժիշկը կարող է աշխատել: Բայց այսպես, թե այնպես բժիշկը միշտ էլ իրավունք ունի խորհրդատվություն կատարել: Այնպես որ, այս պահի դրությամբ բժշկի տարիքի հետ կապված սահմանափակում չկա: Ինչքան որ գործատուին օգտակար է, այնքան նրան կարող են պահել եւ օգտվել բժշկի ծառայություններից:ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, հրաշալի է, երբ մարդը հոգեպես ու ֆիզիկապես պատրաստ է լինում կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո նույնպես շարունակել իր գործունեությունը: Բայց տարբեր առումներով նման հաջողություն քչերին է բաժին հասնում, քանի որ ըստ տվյալների` Հայաստանում շուրջ կես միլիոն մարդ գործազուրկ է: Այս ցուցանիշը հնարավորություն է տալիս պատկերացնել, թե յուրաքանչյուր ազատվող աշխատատեղի համար քանի հավակնորդ է պայքարում:




Լրահոս