Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 341 նոր դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 341 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 23 438 նմուշառում։

Դրականության ցուցանիշը. օրական՝ 1,45%, վերջին 14 օրը՝ 2,07%, վերջին 7 օրը՝ 1,73%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 651 322 դեպք:

Ապաքինվել է ևս 445 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 631 009: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 16 770։ Երկրում ընդհանուր կատարվել է 2 865 371 պատվաստում, օրական՝ 1 028:




Լրահոս