ԿԳՄՍ-ում նոր կրքեր են հասունանում. մարզիկների բողոքը տեղ հասավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է ԿԳՄՍ նախարարությունում նոր կրքեր են հասունանում։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ վաղը ժամը 16։00-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պատրաստվում է լուրջ խոսակցություն եւ քննարկում ունենալ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի, ՀՀ Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանի և ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոսոտոմյանի հետ։

Բանն այն է, որ հայ մարզիկները հատկապես Եվրոպայի վերջին մրցաշարերում ջանք չեն խնայել, որպեսզի Հայաստանի անունն ու դրոշը բարձր պահեն, բայց փոխադարձ վերաբերմունք Հայկական ֆեդերացիայի, Օլիմպիական կոմիտեի և նախարարության կողմից , առհասարակ պետության կողմից չեն ստանում, բացի այդ մարզիկները ներկայանում են լուրջ մրցաշարերի ոչ պատշաճ հագուստով և պարագաներով, ինչն էլ մեծ դժգոհություն է առաջացրել մարզիկների շրջանում, եւ նրանք ստիպված են իրենք բարձրաձայնել իրենց խնդիրների մասին։

Նշված մարզիկներն են Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը, Աշխարհի և Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը, Եվրոպայի ըմբշամարտի բրոնզե մեդալակիր Արման Անդերասյանը։

Ավելին, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ դժգոհությունների ալիքը հասել է նաև այլ սպորտաձեւեր։ Վերջիններս նույնպես պատրաստվում են իրենց դժգոհությունն արտահայտել։

Լիդա Եղիազարյան




Լրահոս