Հետընթաց անկախ մամուլի ցուցանիշներով. որ երկրներին է զիջում Հայաստանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Freedom House»-ը հրապարակել է իր «Nations in Transit 2022» տարեկան զեկոյցը, որում անդրադարձ կա նաեւ Հայաստանին։

Իրավապաշտպան կազմակերպության զեկույցը ներկայացրել է տվյալներ ժողովրդավարության մակարդակի մասին: Հայաստանն, ըստ Freedom House-ի զեկոյցի, ընդհանուր ցուցանիշով առաջընթաց է գրանցել՝ հնարավոր առավելագոյն 7 միավորից, որն առավել ժողովրդավար երկրի ցուցանիշն է, ստանալով 3.04 միաւոր նախորդ տարւայ 2.96 միավորի փոխարեն: Սակայն, ըստ կազմակերպության, Հայաստանը նահանջել է անկախ մամուլի ցուցանիշում:

Տոկոսային ցուցանիշով երկրի ժողովրդավարության զարգացման մակարդակը կազմում է 34%: Ըստ «Freedom House»-ի՝ այն երկրները, որոնք անցում են կատարել ավտորիտար կառավարման ձեւից հիբրիդայինի ավելի խոստումնալից են, թեեւ ամբողջապես «դեռեւս չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին»:

Հայաստանն, ըստ զեկոյցի, հետխորհրդային երկրներից զիջում է միայն Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային՝ իր հետեւում թողնելով Կենտրոնական Ասիայի հանրապետությունները, Բելառուսը, Ռուսաստանն ու Ադրբեջանը:




Լրահոս