ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 16-ին՝ ժամը 15։29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհին՝ «Ծիրանի» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz E220», «Mercedes-Benz C180» և «Hyundai Sonata» մակնիշների ավտոմեքենաները։ «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ հոսպիտալացվել Աբովյան քաղաքի ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։




Լրահոս