ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունների մտադրությունների մասին լավագույնս կարելի է կարծիք կազմել նրանց կազմակերպած խնջույքներում հնչած կենացները վերլուծելիս: Նոր տարվա կապակցությամբ «Օջախ» ռեստորանում իշխանական կոալիցիայի կազմակերպած քեֆի ժամանակ, «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար, ԱԽՔ` Արթուր Բաղդասարյանը երկրին ցանկացել է. «կառուցենք օրինաց եւ բարգավաճ երկիր` «Առաջ Հայաստան» կարգախոսով»: Սա Արթուր Բաղդասարյանի այն հազվագյուտ ասածներից է, որ ժողովուրդը ամբողջովին կկիսեր, եթե դա վերաբերեր միայն քեֆի մասնակիցներին` այսինքն կոալիցիային, այլ ոչ թե երկրին:Ժողովուրդ»-ը չկարողացավ պարզել, այդ քեֆին «Բելուգա» ֆիրմայի օղիներ եղե՞լ են սեղաններին, թե՞ ոչ, բայց լավ կլիներ երկրին հանգիստ թողնեին: Իսկ եթե այդքան համերաշխ են եւ իրենց ապագան միայն տեսնում են նույն կարգախոսների ներքո գործունեություն ծավալելով, ապա թող միասնական մասնակցեն ընտրություններին եւ ժողովրդին ազատեն միեւնույն ուժին մի քանի տարբեր կերպարանքներով տեսնելու տխուր հեռանկարից:




Լրահոս