
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը օգոստոսի 24-ին պաշտոնական այցով կմեկնի Բաքու։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահականի մամուլի ծառայությունը:
Ադրբեջանի մայրաքաղաքում նախատեսված են երկու պետությունների ղեկավարների նեղ և ընդլայնված կազմով հանդիպումներ։
Բանակցությունների օրակարգում կլինեն ղազախա-ադրբեջանական ռազմավարական գործընկերության զարգացմանը վերաբերող հարցեր, մասնավորապես, առևտրատնտեսական, տրանսպորտային, նյութատեխնիկական, մշակութային և հումանիտար համագործակցության ընդլայնման շուրջ:
Նախատեսվում է բանակցությունների արդյունքում ստորագրել մի շարք երկկողմ փաստաթղթեր: