ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու են կյանքից զրկել Ճամբարակի օպերլիազորին. ականատեսներ են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Ճամբարակի օպերլիազորի սպանության դեպքի մասով: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ օպերլիազորին սպանելու դեպքի ականատեսներ են եղել եւ իրավապահներին պատմել են, թե ինչպես է եղել դեպքը: Ասել է թե՝ կոնկրետ ավագ օպերլիազորին ենթադրյալ սպանած անձի ինքնությունը հայտնի է եւ նրան փնտրում են: Իսկ հիմա կարևոր հանգամանքի մասին, ինչու են սպանել Ճամբարակի օպերլիազոր Սիփան Սարիբեկյանին, արդյոք կատարվածը կապ ունի նրա մասնագիտական գործունեության հետ: Մեզ հասած լուրերի համաձայն՝ նախանական տվյալներով նրան սպանել են անձնական դրդապատճառներով, որը կապված է մեկ այլ անձի ընտանիքի հետ:Նախաքննությանը չվնասելու եւ ընտանիքների անվտանգությունից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք ներկայացնում:

Նշենք, որ իրավապահները որոնում են ենթադրյալ սպանություն կատարողին:

Shamshyan.com-ը գրել էր, որ սեպտեմբերի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Ճամբարակի առողջության կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:

Երևանի Ճամբարակ էր շտապել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը: Արդյունքում, պարզվել էր , որ սպանվածը Սիփան Սարիբեկյանն է, որ աշխատում էր ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ օպերլիազոր, կոչումով ոստիկանության կապիտան էր:

Ք.Մ.




Լրահոս