Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 13-ին, ժամը 16։01-ին ահազանգ է ստացել, որ Վահան գյուղում այրվում է տուն և անասնակեր։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։56-ին, մարվել՝ 17։47-ին։ Այրվել է մոտ 250 հակ պահեստավորած անասնակեր։