ՖՈՏՈ. ԱԺ նիստերի դահլիճից հավաքել են շշեը, բաժակները. Փաշինյանը խորհրդարանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ ԱԺ նիստերի դահլիճից հավաքել են շշեը, բաժակները, քանի որ դահլիճում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսի 25-ին ԱԺ-ում միջադեպ էր րանցվել, երբ պատգամավորները միմյանց վրա շշեր էին նետել: Կառավարության ծրագրի քննարկումն ընդհատվել էր իշխող և ընդդիմադիր պատգամավորների միջև վիճաբանության պատճառով։

Ազգային ժողովում իրավիճակը կտրուկ սրվել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ։ Սարգսյանը սկսել էր խոսել, թե այն Պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից քաղաքացի է ազատվել, նրանք հայրենիքի դավաճաններ են։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը տեղից արձագանքել էր, թե Սարգսյանն է հայրենիքի դավաճանը և իր սեղանին դրված շիշը նետել նրա ուղղությամբ։ Դրանից հետո իշխող ուժի պատգամավորները որպես պատասխան ևս շշեր էին նետել ընդդիմադիր պատգամավորների ուղղությամբ։

Նիստերի դահլիճում իրավիճակը լարվել էր, սկսվել էր հրմշտոց ու անվտանգության աշխատակիցները ներս էին մտել և նիստն ընդհատվել էր։




Լրահոս