Ենթակաները ինչ-որ պահի դառնում են մեղավորներ. ինչ է նախատեսել տարին փոխվարչապետի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023-ի խորհրդանիշը ջրային նապաստակն է. այս կենդանին բոլորիս խոստանում է փոփոխություններ։ Հաջորդ տարում բոլորս կյանքի հանգիստ ու խաղաղ ընթացք չենք կարող ակնկալել։ Փոփոխություններ են սպասվում կյանքի բոլոր ոլորտներում։ Չպետք է մոռանալ մեր ինքնությունը եւ հայրենի հողում ապրելու վճռականությունը:

Ավանդույթը չխախտելով «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Հայաստանի իշխանական եւ քաղաքական գործիչների հորոսկոպը՝ քաղաքական ապագայի կանխատեսումներով:

Եվ այսպես.

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

Առնետի տարում ծնված Մհեր Գրիգորյանի համար 2023 թվականը դարձյալ ծածուկ, ստվերում գործելու շարունակականություն կապահովի։ Համբերատարությունն ու հանգստությունը աշխատավայրում ցանկալի արդյունք կտա: Ինչ խնդիրներ էլ առաջանան էքսցենտրիկ ղեկավարի հետ հարաբերություններում, պետք է նրբանկատորեն վերաբերվել, սպասել մինչեւ բորբոքված կրքերը հանդարտվեն։ Կարևոր է լինել ճկուն՝ հաղթահարելու խնդիրները, որոնց կհանդիպեք։

Աստղերը հուշում են շարունակել կոմպլեմենտար քաղաքականությունը՝ հասկացված լինելու թե՛ ռուսական թե՛ արեւմտյան կողմում։ Ամեն դեպքում 2023-ի համար հումորը կփրկի ձեզ շատ իրավիճակներից։ Հետեւե՛ք ձեր առողջությանը եւ հիշե՛ք ամեն դեպքում ենթակաները ինչ-որ պահի դառնում են մեղավորներ։ Իսկ թիվ մեկ մեղավորը երբեք պատասխանատու չէ ոչնչի համար։

Իհարկե, չմոռանանք, որ աստղերը հուշում են, բայց երբեք չեն պարտադրում:




Լրահոս