ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլորն աչքները տնկել են Սյունիքի վրա, հատկապես, որ դրա առիթը Փաշինյանը տվել է. Հրանտ Բագրատյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի արածը գազանություն է, վայրենություն, պետք է շտապ բացի ճանապարհը: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը, նման տեսակետ է հայտնել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը և հարց բարձրացրել.
«Ե՞րբ փակվեց Լաչինի միջանցքը, երբ Պրահայում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հիմա Հայաստանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, Ադրբեջանն ասում է՝ Արցախ չկա, ռուս խաղաղապահն էլ ասում է՝ բա ինձ ինչի՞ համար եք կանչել, ես ի՞նչ եմ անում այստեղ»,-ասում է Բագրատյանը:

Զրուցակցի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այսօր ամենուրեք ընկալվում է որպես «խառնակիչ անձնավորություն», նրա վարկանիշը բավականին ընկած է և՛ Արևմուտքում, և՛ Ռուսաստանում.

«Այսօր Հայաստանի վրա ճնշում կա, որ Սյունիքով ճանապարհը դեպի Իրան փակեն, երևի նույնիսկ իրեն ասում են՝ եթե դու չփակես, Ադրբեջանը կփակի, բայց Փաշինյանը պետք է դա թույլ չտա»,-ասում է ՀՀ նախկին վարչապետը:

Ինչ վերաբերում է բանակին՝ Հրանտ Բագրատյանը նշում է՝ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի անում բանակը հզորացնելու համար.
«Բանակի օրն ասում էր՝ պետք է սկսենք Զինված ուժեր ձևավորել, 5 տարի աշխատել ես, 6-րդ տարին է արդեն սկսվում, մինչև հիմա, ոչինչ չարեցիր, մենակ քանդեցիր: Երբ բանակը չկա, բոլորն աչքները տնկել են Սյունիքը վերցնելու վրա, հատկապես, որ դրա առիթը Փաշինյանը տվել է»,-ասաց նա:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս