Տ. Մարգարյան. Կրպակների ապամոնտաժման ծրագրերը պետք է իրականացնեք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը կողմ է Երեւանում կրպակների ապամոնտաժմանը,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Մարգարյանը: Հիշեցնենք, որ կրպակների ապամոնտաժման ծրագիրը սկսել է նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը։Պատասխանելով քաղաքապետի հրաժարականի մասին լրագրողներին հետաքրքրող հարցերին՝ Տարոն Մարգարյանը վստահություն հայտնեց, որ անձերի խնդիր չկա, իսկ հաջորդ քաղաքապետին կորոշի ՀՀԿ խորհուրդը՝ նախագահի հետ միասին: Նա նշեց, թե չի լսել քաղաքապետի թեկնածուների անուններ:”Եթե ՀՀԿ-ն որոշի, որ այդ պաշտոնում պետք է լինեք դուք, կընդունե՞ք այդ առաջարկը” հարցին ի պատասխան Տարոն Մարգարյանը նշեց. “Եթե ՀՀԿ-ն որոշի, էն ժամանակ ամեն ինչ պարզ կլինի”:Ըստ Տարոն Մարգարյանի՝ Երեւանում առաջնահերթ լուծում են պահանջում բոլոր հարցերը։Դիտարկմանը, թե շրջանառվող լուրերի համաձայն՝ Կարեն Կարապետյանի հրաժարականի պատճառներց մեկն այն էր, որ Աբովյան փողոցի կրպակները որոշեց ապամոնտաժել, Տարոն Մարգարյանն արձագանքեց. “Պարոն Կարապետյանը իր քաղաքական հայտարարության մեջ ասաց, թե ինչի պատճառով է հրաժարական տվել։ Մնացած խոսակցությունները անհիմն են։ Որպես փողքաղաքապետ ես կողմնակից էի բոլոր կրպակների ապամոնտաժմանը: Մենք այդ ծրագիրը պետք է իրականացնենք”:




Լրահոս