Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորը Նաիրա Գյուրջինյանի եղբայրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երաժիշտ Նաիրա Գյուրջինյանի ազգականն է:

Նաիրա Գյուրջինյանը երկար ժամանակ եղել է  «Հայ Սուպերսթար-2», «Հայ Սուպերսթար-4», «Իքս-Ֆակտոր 1», «Իքս-Ֆակտոր 2», «Հայ երգիչ» նախագծերի ժյուրիի անդամ և երաժշտական պրոդյուսեր։

Նշենք, որ երեկ՝ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Սակայն ի հակադրություն Դավիթ Գյուրջինյանի նշանակման ուսանողները դասադուլ էին հայտարարել։

Լ.Ե.




Լրահոս