Այս պահին վիրահատում են Հատուկ Բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին վիրահատում են Հատուկ Բանակային կորպուսի հրմանատար Արմեն Գյոզալյանին: Նշենք, որ Արմեն Գյոզալյանն ընդամենը երկու ամիս առաջ էր Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել Հատուկ բանակային կորպուսի հրամանատար, երբ ազատվեց Արտակ Բուդաղյանը:

Հիշեցնենք, որ ՊՆ վերջին հաղորդագրության համաձայն 19:00-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունն էականորեն նվազել է:

Նշենք, որ այսօրվա սադրանքի հետևանքով հայկական կողմ ունի զոհեր և վիրավորներ:

Քնար Մանուկյան




Լրահոս