ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջ փակումն ու միջազգային անդրադարձը. ինչ սպասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, երեկ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում:

Ադրբեջանը խախտել է եռակողմ հիմնարար փաստաթղթի դրույթներ, որին հետևելու խստագույն անհրաժեշտության մասին բազմիցս հայտարարել են հրադադարի հիմնական երաշխավոր ՌԴ-ն, հավաքական Արևմուտքը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրները, փաստաթուղթ, որը հիմք են ընդունել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:
Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրմանն անդրադրարձել է ԱՄՆ պետքարտուղարությունը՝  մտահոգություն հայտնելով, որ դա խաթարում է խաղաղության գործընթացը: Այսօր այս մասին հայտարարեց նաև ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինը:

ՀՀ ԱԳՆ-ն նույնպես հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ՌԴ-ին ի վերջո կատարել եռակողմ հայտարարության իրենց պարտավորությունը։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն երեկ հրավիրել էր Անվտանգության խորհրդի հրատապ նիստ՝ քննարկելու Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի՝ Ադրբեջանի կողմից արգելափակման և անցակետի տեղադրման հարցը: Երկրի ղեկավարը տեղեկացրել է, որ ԱՀ Անվտանգության խորհրդի բոլոր անդամները միաձայն ընդունել են հայտարարություն։




Լրահոս