
ԵՄ երկրների ԱԳ նախարարները երկուշաբթի ընդունել են Իրանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը մարդու իրավունքների խախտումների համար: Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդում Շվեդիայի նախագահության թվիթերյան էջում։
«Այսօր ԵՄ-ն եւս մեկ հստակ ազդանշան է ուղարկել Իրանին։ Միջազգային հարցերի խորհուրդը (FAC) ընդունել Է պատժամիջոցների 7-րդ փաթեթը այն անձանց եւ կազմակերպությունների դեմ, որոնք մեղավոր են Իրանում մարդու իրավունքների խախտումների համար»,-ասվում է հաղորդագրության մեջ: