ԼՈՒՐ ԿԱԴՐ       

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Լուսանկարն արվել է Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հրապարակել է կազմը, որը կմասնակցի աշխարհի առաջնությանը. հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Աշխարհի առաջնությունը կանցկացվի մայիսի 1-14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։

 

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ ինչ է նշանակում «լողացող» փոխարժեքի քաղաքականություն:

Դիաննա Գրիգորյան (30 տարեկան, տնտեսագետ)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ, համաձայն արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ամենամյա հրապարակվող «Արժութային կարգավորումներ եւ արժութային սահմանափակումներ» հաշվետվության մեջ տրված սահմանման, «Ազատ լողացող» փոխարժեքի քաղաքականությունը նշանակում է, որ փոխարժեքը որոշվում է շուկայում:

ՀՀ կենտրոնական բանկ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ ԿԲ կողմից արժութային շուկայում  ձեւավորված դրամի միջին փոխարժեքը հրապարակվում է որպես հաշվարկային միավոր ՀՀ ԿԲ-ի համար եւ, ըստ ցանկության, կարող է օգտագործվել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից:

 

 

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ օտարերկրյա քաղաքացիներին, որպեսզի կարողանան ՀՀ-ում որդեգրում իրականացնել:

Սիրան Հակոբյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ-ում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրելու դեպքում անձամբ, իրենց լիազորած անձի, ինչպես նաեւ տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության միջոցով դիմում են որդեգրման կենտրոնական մարմին՝ ներկայացնելով`

1) անձը հաստատող փաստաթուղթ,

2) բնակարանային պայմանների մաuին տեղեկանք՝ տրված բնակության վայրից,

3) ընտանիքի կազմի մաuին տեղեկանք՝ տրված բնակության վայրից,

4) զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի եւ այլ եկամուտների մաuին տեղեկանք,

5) անձի պատշաճ վարքագծի մաuին անձնական երաշխավորություն՝ տրված կազմակերպության կամ առնվազն երեք անձանց կողմից,

6) բժշկական փաuտաթուղթ այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը հիվանդ չէ ՀՀ կառավարության 2005 թվականի մայիuի 5-ի N 517-Ն որոշմամբ հաuտատված ցանկում ներառված հիվանդություններից որեւէ մեկով,

7) ամուuնության վկայականի պատճենը (եթե ամուuնացած է),

8) երեխայի՝ ամուuիններից մեկի կողմից որդեգրման դեպքում մյուu ամուuնու գրավոր համաձայնությունը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ամուuինները դադարեցրել են ամուuնական հարաբերությունները, մեկ տարվանից ավելի համատեղ չեն ապրում, եւ մյուu ամուuնու բնակության վայրն անհայտ է,

9) տեղեկանք՝ որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն չունենալու մասին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացին ունի նախապես ընտրած որդեգրման ենթակա երեխա, որի կապակցությամբ առկա է ծնողների գրավոր համաձայնությունը, ապա նա դրա մասին նշում է իր դիմումի մեջ: Եթե որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացին համապատասխան փաստաթղթերը կենտրոնական մարմին է ներկայացրել լիազորված անձի միջոցով, ապա ներկայացվող փաստաթղթերի հետ պետք է ներկայացնի իր կողմից այդ անձին օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը:

 




Լրահոս