Դատարանը որոշում է կայացրել Պեմզաշենոոմ մորը եւ երկու երեխաներին կյանքից զրկելու գործով կալանավորվածների մասով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն դիմել է դատարան Պեմզաշենում մորը եւ երկու երեխաներին կյանքից զրկելու գործով անցնող երկու մեղադրյալների Արկադի եւ Վրույր Բարսեղյանների նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարաձգել, ինչը դատարանը բավարարել է եւ նրանք կշարունակեն մնալ կալանքի տակ։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղի տներից մեկում։ Տան բնակիչները չէին արձագանքել դռան թակոցներին. իրավապահների ներկայությամբ դուռը բացելուց հետո հատակին 3 դի էր հայտնաբերվել:

Պարզվել էր, որ նրանց սպանել էին եւ ավելի ուշ կալանավորվեցին նույն գյուղի բնակիչներ Արկադ եւ Վրույր Բարսեղյանները։

Ըստ տեղեկությունների Արկադի եւ Վրույր Բարսեղյանները մտել են սպանվածների տուն՝ գողության նպատակով, կապկպել են գումար՝ նրանից մեկը՝ Արկադին, թողել հեռացել է: Իսկ Վրույր Բարսեղյանը, որը նշվում է, որ ունի հոգեկան խնդիրներ, չի հեռացել, բռնաբարել է աղջիկ երեխային, որից հետո սպանել է մորն ու վերջինիս զավակներին: Գործով նախաքննությոնը շարոնակվում է։

Քնար Մանուկյան




Լրահոս