Լավրովը անդրադարձել է G7-ի գագաթնաժողովում ընդունված որոշումներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ G7-ի գագաթնաժողովում ընդունված որոշումներն ուղղված են Ռուսաստանին և Չինաստանին կրկնակի զսպելուն։ Այս մասին դիվանագետն ասել է Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի 31-րդ վեհաժողովում (SVOP), փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այն որոշումները, որոնք այսօր քննարկվում և ընդունվում են Հիրոսիմայում G-7-ի գագաթնաժողովում, ուղղված են Ռուսաստանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրկնակի զսպմանը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Ճապոնիան այս տարի նախագահում է G7-ը և իր գագաթնաժողովն անցկացնում է Հիրոսիմայում մայիսի 19-ից 21-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ G7 երկրները կոչ են արել Չինաստանին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ իր զորքերը Ուկրաինայից դուրս բերելու համար։

Հաղորդվել է նաեւ, որ G7 երկրների ղեկավարները համատեղ հայտարարությամբ հայտարարել են, որ դեմ են Հարավչինական ծովում Չինաստանի ռազմականացմանը։




Լրահոս