Ազգային ժողովում ընտրություններ կլինեն․ օրակարգը հայտնի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ 16։00-ին տեղի կունենա Ազգային ժողովի խորհրդի նիստը։ Այսօրվա նիստի ժամանակ կհաստատվի վաղը մեկնարկելիք նստաշրջանի օրակարգը։

Այսպիսով, ArmLur.am-ը տեղեկացավ, որ վաղը մեկնարկելիք նստաշրջանի օրակարգում ընդգրկված է լինելու 24 հարց։ Մայիսի 24-ին՝ չորեքշաբթի օրը, խորհրդարանում մի քանի ընտրություներ կլինեն։ Օրինակ, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրություն,
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրություն,
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրություն,
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրություն և
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրություն։

Հավելենք, որ բոլոր ընտրությունների պարագայում էլ իշխող ՔՊ-ն ունի իր սրտի թեկնածուն, որն էլ կընտրվի ընտրությունների արդյունքներում։

Ն․Հ․




Լրահոս