Մայիսի 26-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 26-ին՝ ժամը 14.30, հրավիրում ենք Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն (հասցե՝ Իսահակյան 1), որտեղ տեղի կունենա Մանսուրյանի անվան միջազգային կոմպոզիտորական մրցույթի եզրափակիչ փուլի և գալա համերգի փորձը։

Մինչ փորձը լրագրողները հնարավորություն կունենան զրուցելու մաեստրո Մանսուրյանի, մրցույթի կազմակերպիչների, եզրափակիչ փուլ անցած կոմպոզիտորների հետ։ Փորձի ընթացքում «Ասոնանս» անսամբլի կատարմամբ կհնչեն մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների ստեղծագործությունները։

Հիշեցնենք, որ Մանսուրյանի անվան մրցույթին դիմել էին 13 երկրի 24 կոմպոզիտորներ։ Ժյուրիի գնահատման արդյունքում եզրափակիչ փուլ են անցել 6 կոմպոզիտորներ, որոնք էլ պայքարում են հաղթողի կոչման համար։

Սիրով հրավիրում ենք լուսաբանելու։

***

ՄԱՅԻՍԻ 26-ին՝ ժամը 14:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա «EventToura» ընկերության համահիմնադիր և կրեատիվ տնօրեն Նունե Մանուկյանի, «Հայաստանի խոհարարների ասոցիացիա»-ի հիմնադիր և WorldSkills Armenia խոհարարության փորձագետ Արբի Ղարախանի,  «Հայաստանի գինեգործության և խաղողագործության հիմնադրամ»-ի տնօրեն Զարուհի Մուրադյանի ասուլիսը:

ԹԵՄԱ.- «Երևանի գինու օրեր» փառատոն. սպասվող միջոցառումներն ու ծրագրերը:

Հրավիրում ենք լուսաբանման:

+374 91 62 18 38




Լրահոս