Այժմ ակումբում բոլորն ունեն հաղթողի մտածելակերպ. «Ինտերի» նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինտերի» նախագահ Սթիվեն Չժանն արձագանքել է միլանյան ակումբի՝ Իտալիայի գավաթի եզրափակչում «Ֆիորենտինայի» հետ խաղում տարած հաղթանակին, ինչպես նաև ենթադրություններ է արել Չեմպիոնների լիգայի եզրափակչի վերաբերյալ:

«Չեմ կարող արտահայտել, թե որքան հպարտ եմ իմ խաղացողներով և ողջ անձնակազմով: Այժմ այստեղ բոլորն ունեն հաղթողի մտածելակերպ, և այդ պատճառով մենք կարող ենք խաղալ շատ եզրափակիչներում և շատ գավաթներ նվաճել։ Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ մեր ջանքերը վարձատրվում են։

Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգայի եզրափակչին, ապա մենք դրա մասին չենք խոսում իտալական ավանդույթի համաձայն։ Բայց անկեղծ լինենք, յոթ տարի մեր խաղացողները, մեր ակումբը նույնիսկ մոտ չեն եղել նման մրցաշարում հաղթելուն։ Իսկ հիմա մենք այնքան եզրափակիչներում ենք խաղացել, շատ բան ենք հաղթել»,- Չժանի խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն։




Լրահոս