Հայտնի է, թե Դիլիջանի որ հյուրանոցում կհավաքվեն ՔՊ-ականները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն գրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր քաղաքական ժողով կանի՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որը կտեւի 2 օր:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՔՊ քաղաքական ժողովը տեղի կունենա Դիլիջանի «Դիլիջան» հյուրանոցում:

Ի դեպ, ՔՊ-ականները մինչ օրս տեղյակ չէին՝ ո՞ր հյուրանոցում են հավաքվելու, անակնկալ է եղել նրանց համար, վերջին պահին են միայն իմացել, թե ժողովը որ հյուրանոցում է լինելու:

Տեղեկացանք, որ անվտանգային միջոցառումներից ելնելով ՔՊ-ականներին տեղյակ չեն պահել հյուրանոցի անունը:

ՔՊ քաղաքական ժողովին մասնակցելու են կառավարության անդամները՝ նախարարներ, փոխվարչապետներ, ինչպես նաև ԱԺ նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների ղեկավարներ եւ համայնքի ղեկավարներ, կլինեն նաեւ հրավիրյալ անձինք, որոնց կորոշի վարչությունը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս