Հաջորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստեր կլինեն. Նիկոլ Փաշինյանը ևս գնալու է ԱԺ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ շաբաթ ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրի:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ արտահերթ նիստը կլինի հունիսի 26-ին եւ 27-ին:
Պատգամավորները կքննարկեն այն օրինագծերը, որոնք հերթական նիստերի ժամանակ չեն հասցրել քննարկել:
Բացի սա՝ երեքշաբթի օրը՝ ամսի 27-ին, Նիկոլ Փաշինյանն է գնալու ԱԺ՝ մասնակցելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին և պատասխանելու 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ հարցերին:

ArmLur.am-ը գրել էր, որ ամռանը խորհրդարանում թեժ է լինելու. ՔՊ-ականներին ասվել է, որ չկորեն, մշտապես կապի մեջ լինեն, դեռ արձակուրդի պլաններ չկազմեն, քանի որ թեև հերթական նիստերն ավարտվել են, բայց առջևում դեռ շատ աշխատանք կա անելու, արտահերթ նիստեր են լինելու:
Բացի սա՝ ողջ ամառը ՔՊ-ականները լծված են լինելու Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին, պետք է իրենց թեկնածուի՝ Տիգրան Ավինյանի կողքին լինեն:
Ուստի այս ամառը իշխանականների համար աշխատանքային է լինելու:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս