Մի շարք հասցեներում 8 ժամ ջուր չի լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 16-ին.

-ժամը 12:45-19:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ջրամատակարարումը,

-ժամը 12:30-20:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Ադելյան, Զ.Անդրանիկ, Մեժլումյան, Վագանց փողոցների, Փոքր թաղ., 1 բնակ. թաղամասի ջրամատակարարումը,

-ժամը 14:00-18:00-ն Սյունիքի մարզի կդադարեցվի Ագարակ քաղաքի ջրամատակարարումը,

-ժամը 13:00-18:00-ն Երևանի Նոր Նորք վարչական շրջանի կդադարեցվի 8-րդ զանգվածի ջրամատակարարումը,

-ժամը 13:00-20:00-ն Երևանի Արաբկիր վարչական շրջանի կդադարեցվի Կիևյան փողոցի, Կիևյան 2 նրբ., Բարբյուս, Օրբելի, Սևոստոպոլյան փողոցների ջրամատակարարումը,

-ժամը 13:40-20:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Աշոցք գյուղի 3 փող. 1 անցումիջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս