Գագիկ Ծառուկյանը հրահանգել է ակտիվանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսում իր որսորդական հաճույքները վայելող ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է Հայաստանում, այնուամենայնիվ, հեղափոխություն անել: Ինչպես գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, Ծառուկյանը հրահանգել է վերաբացել ԲՀԿ փակված գրասենյակները: Թե ինչու են բացում, առայժմ ԲՀԿ-ականները չեն ցանկանում գաղտնազերծել, բայց հաշվի առնելով ավանդույթը, թերևս կարելի է եզրակացնել, որ Ծառուկյանն իրականում արտահերթ գործըթացների է պատրաստվում: Բանն այն է, որ ԲՀԿ-ի գրասենյակները մշտապես բացվել են համապետական ընտրություններից առաջ և փակվել անմիջապես դրանից հետո: Նշանակում է Ծառուկյանը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ասածներն իսկապես լուրջ է ընդունել և մտադիր է բուրժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնել: Armlur.am -ին հայտնի դարձավ,որ նա իր կուսակցության ակտիվին հրահանգել է ակտվանալ և սպասել նոր հանձնարարությունների: Տեսնենք թե ինչ կստացվի: Ամեն դեպքում ղարաբաղյան կլանին մաքրելու ԲՀԿ-ի մտադրությունը լայն թափով իրագործվում է ՝  դեռևս «անշառ գրասենյակների» բացման ձևով:

Թամարա Միքայելյան




Լրահոս