Վերջին օրերին ArmLur.am-ը տաբեր վարորդներից զանգեր է ստանում այն մասին, որ ոչ միայն հեղուկ գազի գնի աճ է գրանցվել, այլև դրան զուգահեռ որակն ընկել է:
Պարզելու համար հեղուկ գազի կտրուկ աճի և որակի անկման պատճառները՝ ArmLur.am-ը զրուցել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ:
«Գինը կարող է փոփոխվել կախված տարբեր գործոններից: Վերջին օրերում հեղուկ գազի գնի կտրուկ աճը հնարավոր է պայմանավորված լինի համաշխարհային գների տատանումներից, մատակարարողի կողմից: Նաև չենք բացառում, որ ներքին գործոնների ազդեցությունը լինի այստեղ: Այսինքն՝ հնարավոր է գազի թանկացումը կատարվել է սահմանից այս կողմ՝ ներսում՝ տարբեր սուբյեկտիվ գործոններից ելնելով: Նույն իրավիճակն ազդում է նաև որակի վրա: Կարծում եմ, գնի բարձրացումը և որակի անկումը չի կարելի դիտարկել միայն տնտեսական ասպարեզի սահմաններում: Այն կարելի է դիտարկել նաև քաղաքական և այլ տարբեր ոլորտների սահմաններում», – նշել է Թաթուլ Մանասերյանը:
Նանիկ Աղասյան