Թմրանյութ բառը ձեր համար դարձել է հոմանիշ. Արթուր Հովհաննիսյանի աստղագուշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չխախտելով ավանդույթը՝ ներկայացնում ենք «Ժողովուրդ» օրաթերթի տարեկան աստղագուշակը, որի միջոցով փորձել ենք կանխատեսել քաղաքական գործիչների, պաշտոնյաների քաղաքական ապագան 2024 թվականի համար:

ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյան- Ծնված տարին՝ ձի

Նապաստակի տարին Ձերն էր. դողալով աշխատասենյակից հոխորտանքներ, ԱԺ ամբիոնից անպատասխանատու հայտարարություններ: Իհարկե, հեշտ տարի չէր ձեր համար, քանի որ երբեմն ստիպված եք եղել փոխարինել խմբակցության ղեկավարին, որը կոմունիկացվելու խնդիր ունի, բայց մարդկային հարաբերություններում սխալները միշտ ուղեկցել են Ձեզ: Աստղերը հուշում են աշխատել Ձեր իմիջի վրա, չթշնամանալ լրագրողների հետ, քանի որ թմրանյութերն ու թմրամոլություն բառը ուղղակի ասոցացվում են Ձեզ հետ:

Չեք փախչի անցյալից, երբ թմրանյութի գործով անցել եք որպես մեղադրյալ: Հորոսկոպը ասում է, որ անհնար է երբեմն լինում խուսանավել ղեկավարի վիրավորանքներից և նսեմացումներից, բայց դուք վատ չեք զգում ցածր այդ կարգավիճակից:

Եւ վերջում՝ հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում:




Լրահոս