Անիի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում. Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 17-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:




Լրահոս