Փաստերի ակնհայտ խեղաթյուրումը արհամարհանք է Ադրբեջանի լեգիտիմ շահերի նկատմամբ․ Հաջիզադեն՝ Բորելին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վճռականորեն մերժում ենք Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, ԵՄ հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելի կողմից 2024 թվականի հունվարի 22-ին Ադրբեջանի դեմ հնչեցրած անհիմն պնդումները միջազգային հարաբերությունների խորհրդի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ»․ այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։

«ԵՄ բարձր ներկայացուցչի կողմից փաստերի ակնհայտ խեղաթյուրումը արհամարհանք է Ադրբեջանի լեգիտիմ շահերի նկատմամբ, և նման սպառնալից հռետորաբանությունը երկակի ստանդարտի վառ օրինակ է, որն էլ ավելի է սրում Ադրբեջանի և ԵՄ-ի հարաբերությունները:

Բարձր ներկայացուցիչը ոչ միայն ամբողջովին խեղաթյուրում է Ադրբեջանի նախագահի տեսակետները Ադրբեջանի և Հայաստանի տարածքների մասին պատմական փաստերի վերաբերյալ, այլև հրահրում է ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականություն Ադրբեջանի նկատմամբ», – ասված է հայտարարության մեջ։




Լրահոս