Ղազախստանի ռազմական քոլեջը և ՀՀ ՊՆ սերժանտների պատրաստության կենտրոնը կհամագործակցեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 24-ին` Ղազախստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Շոկան Վալոխանովի անվան ռազմական քոլեջ։

Ռազմական քոլեջում Սուրեն Պապիկյանը հանդիպել է քոլեջի հրամանատարի և Ղազախստանի զինված ուժերի գլխավոր սերժանտի հետ։ Նախարարին ներկայացվել են քոլեջի ուսումնական ծրագրերը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական քոլեջի և ՀՀ պաշտպանության նախարարության սերժանտների պատրաստության կենտրոնի միջև համագործակցության զարգացման ուղղությամբ։

Այնուհետև Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել քոլեջում, ծանոթացել կրթության պայմաններին, գրառում արել քոլեջի պատվավոր հյուրերի հուշամատյանում։




Լրահոս