ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լինգը թողած` փախել էր. Տավուշի ոստիկանների բացահայտումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 18-ի առավոտյան ժամը 5-ին ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում տվեց Բերդ քաղաքի մի բնակիչ: Նա հայտնեց, որ գիշերվա ժամը 2-3-ի կողմերը ձայներ են լսել Մաշտոցի փողոցում գտնվող խանութի կողմից, մոտեցել են և ճաղավանդակի արանքում նկատել լինգ: Ընդ որում, ոչ մի բանի ձեռք չէին տվել, իրենց ուժերով պահպանել էին դեպքի վայրը` մինչ իրավապահները կհասնեին:

Դեպքի վայր մեկնեց բաժնի օպերատիվ խումբը: Ակնհայտ էր, որ փորձել էին հանել ճաղավադակն ու գողություն անել խանութից:

Բերդի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, իրականացվեցին անհետաձգելի գործողություններ: Քրեական հետախույզներն էլ, զուգահեռ իրացնելով օպերատիվ-հետախուզական տվյալները, նույն օրը ցերեկը, ժամը 13.30-ին, իր տան մոտ հայտնաբերեցին Բերդ քաղաքի Աբովյան փողոցի բնակիչ 32-ամյա երիտասարդին, հրավիրեցին բաժին, որտեղ նա խոստովանեց, որ գողության փորձ կատարողը ինքն է:

Ըստ նախնական տեղեկության` հանցագործությունն ավարտին հասցնելուն նրան խանգարել էր պատահական մի մեքենա: Մթության մեջ նկատելով մոտեցող լուսարձակները` 32-ամյա երիտասարդը ենթադրել էր, թե կարող են ոստիկաններ լինել, ամեն ինչ թողել էր տեղում և շտապ հեռացել:

Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին:
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:




Լրահոս