Երբ կմեկնարկեն ԱԺ հերթական նիստերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ հերթական նիստերը կմեկնարկեն մարտի 19-ից:
Մինչ նիստերի մեկնարկը՝ հաջորդ շաբաթ, ԱԺ մշտական հանձնաժողովները նիստերի կանեն:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա երկուշաբթի՝ մարտի 11-ին:

Մարտի 12-ին նիստ կհրավիրի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, իսկ հաջորդ օրը՝ մարտի 13-ին, նիստ կանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը:

Մարտի 14-ին տեղի կունենա ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը: Մարտի 18-ին նիստ կանեն Պետական-իրավական հարցերի եւ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովները:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս