ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքական նման իրավիճակում նպատակահարմար չի եղել հարցազրույցի հրապարակումը. Սիրանուշ Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ապրիլի 1-ին «Հրատապ թեմա» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց՝ «Միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ՀՀ հայցերից հրաժարման վտանգները և հնարավոր հետևանքները, այդ երկրի դեմ պատժամիջոցների սահմանման հնարավորություններն ու խոչընդոտները», «Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակչության իրավունքների ապահովման մարտահրավերները», «Գերեվարված հայ զինծառայողների և ԼՂՀ ղեկավարության իրավունքների պաշտպանության և վերադարձի խնդիրները», ինչպես նաև քննարկվեց AzTV հեռուստատեսության հայտարարությունը, ըստ որի մարտի 28-ին պետք է հեռարձակվեր Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հարցազրույցը:




Լրահոս