ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշի մարզից սահմանազատման սկսումը չի երաշխավորում, որ հարձակում չի լինելու․ Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզից սահմանազատման սկսումը չի երաշխավորում, որ հարձակում չի լինելու:
Այն չի երաշխավորում նաև, որ Ադրբեջանը դուրս կգա մեր գյուղերի համար կենսական նշանակության տարածքներից: Բայց երաշխավորում է նոր հարձակում: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նաև շեշտեց․«1996-98թթ-ից է սկսվել Հայաստանի կաշկանդումը: Հայաստանի հանրապետության հարցը սկսվել է ապրիլյան քառօրյա պատերզմից: Լեռնային Ղարաբաղի հարցը վաղուց էր փակված:

2020թ ԱԺ նախագահի դեմ մահափորձից, հետո՝ ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո մենք հետևություններ ենք արել և զինված ուժերը ապաքաղաքական դարձնելու համար ամենօրյա աշխատանք ենք տանում:

2021թ մայիսին հաջոդ փորձն էր, երբ Սոտք-Խոզնավար հատվածում ներխուժում եղավ, երբ լուծարված էր ԱԺ-ն: Մեզ փորձ էր արվում ներքաշել պատերազմի մեջ, որի համար պիտի օգնության հասներ ՀԱՊԿ-ը: Հետո պիտի իմանայինք, որ օգնություն չէր լինելու, լուծարվելու էր ՀՀ-ն: Բայց ժողովուրդը ինտուիտիվ ընտրեց իրական Հայաստանը 2021-ին»:

Փաշինյանը նաև նշեց, որ քննարկում են Եվրամիության դիտորդների գործունեության ժամկետը կրկին 2 տարով երկարաձգելու հարցը:




Լրահոս