ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանին կարելի է թքել ու մնալ անպատիժ, իսկ ընդդիմադիր քաղաքացուն ծեծել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալեն Սիմոնյանին կարելի է թքել ու մնալ անպատիժ, իսկ ընդդիմադիր քաղաքացուն ծեծել։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանի կենտրոնում հրահանգեց ոլորել կանադահայ քաղաքացի Կարենի ձեռքերը, ապա թքեց նրա վրա, քանի որ իրեն դավաճան էր բղավել:

Սա արձանագրված փաստ  է, սակայն իրավապահները որևէ քայլ չձեռնարկեցին ԱԺ նախագահին խուլիգանության հատկանիշներով պատժելու համար: Փոխարենը՝ երեկ նույն Ալեն Սիմոնյանը հայտարարություն տարածեց, թե 69 ամյա պատգամավորին վիրավորելը պետք է պատժվի: Նրան հաջորդեց ՔՊ խմբակցույթան քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որը ևս քննիչներին փաստացի ուղղորդեց ինչպես պատժել Սամվել Վարդանյանին:

Արդյունքում՝ երեկ շտապ ձերբակալվեց քաղաքացի Սամվել Վարդանյանը, ով հանրային տրանսպորտի մեջ «Հակահայ վիժվածք» էր անվանել իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանին:

Նկատենք, որ հայրենի իրավապահները անպատիժ թողեցին նաև ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի ուղիղ եթերում հնչեցրած սպառնալիքները օմբուդսմենի ընդդիմադիր թեկնածուի հասցեին:

«Լեզուդ կկտրեմ՝ մի հատ էլ նման ձևով խոսել ես, ականջներդ էլ՝ հետը»,- ասել էր Հովհաննիսյանը։

Սրան զուգահեռ՝ քիչ առաջ ՀՀ ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ դիմակավորված քաղաքացիներ հարձակվել են քաղաքացի Սամվել Վարդանյանի վրա, նրան դաժան ծեծի ենթակել:

Սա կարող էր լինել միայն ոստիկանների թուլտվության պայմաններում, կամ այլ կերպ ասած ոստիկանական բանդայի կողմից:




Լրահոս