ԿԿՀ-ն ընթացք է տվել «Ժողովուրդ» օրաթերթի՝ Սերգեյ Բագրատյանի մասին հոդվածին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը 2023 թվականի հուլիսի 28-ին գրել էր հոդված «ԲՀԿ-ից ՔՊ. Բագրատյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»» վերտառությամբ։

Այս հոդվածի առիթով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշում է կայացրել իրականացնել հայտարարագրի համալիր վերլուծություն։

Արդյունքում Հանձնաժողովը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանից և նրա ընտանիքի անդամներից պահանջել է պարզաբանում ներկայացված ունեցվածքի և հայտարարագրի մասին։

Պարզաբանումները գտնվում են գնահատման փուլում։

Էմմա Միքայելյան




Լրահոս