Ինչ իրադարձություններ են եղել մայիսի 6-ին. օրվա խրոնիկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 6, տարվա 126-րդ (նահանջ տարիներին՝ 127-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 239 օր։

Դեպքեր

319` Առաքյալի հավասար սուրբ Նինոն կնքեց Վրաստանի արքա Միրիանին և նրա պաշտոնյաներին։ Ուղղափառությունը դարձավ Վրաստանի պաշտոնական կրոն։
1833` ԱՄՆ-ում արտադրվեց առաջին պողպատե գութանը։
1835` լույս տեսավ ամերիկյան «Նյու Յորք հերալդ» թերթի առաջին համարը։
1840` շրջանառության մեջ մտավ առաջին փոստային նամականիշը՝ Սև պեննին։
1872 – Անգլիայում հիմնադրվեց Ֆուտբոլի գավաթը։
1908 – Ռայթ եղբայրները երեք տարվա ընդմիջումից հետո նորից սկսեցին թռչել։
1910 – Գևորգ V-ը դարձավ Մեծ Բրիտանիայի, Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի արքան։
1914 – Բրիտանիայի լորդերի պալատում մերժվեց կանանց ընտրության իրավունք տալու նախագահը։
1918` ավարտվեց Դոմինիոնի աստղաֆիզիկական աստղադիտարանի կառուցումը Վիկտորիա քաղաքում (Բրիտանական Կոլումբիա, Կանադա)։
1937 – Նյու Յորքի մոտ Լեյկհորսթում աղետի ենթարկվեց գերմանական «Հինդերբուրգ» դիրիժաբլը։
1940 – Ջոն Սթեյնբեքը Պուլիտցերյան մրցանակ ստացավ «Ցասումի ողկույզներ» վեպի համար։
1941 – Ստալինը դարձավ Ժողկոմխորհի նախագահ։
1950` 18 ամյա Էլիզաբեթ Թեյլորն առաջին անգամ ամուսնացավ։
1994 – Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը մասնակցեցին Ֆրանսիան և Անգլիան կապող Լա Մանշ նեղուցի տակով անցնող թունելի հանդիսավոր բացմանը։
2012 – ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններ

Ծնունդներ

1856 – Զիգմունդ Ֆրեյդ, բժիշկ, հոգեբան և հոգեբույժ, հոգեվերլուծության հիմնադիր
1856 – Ռոբերտ Էդվին Պիրի, Արկտիկայի ամերիկացի հետազոտող
1868 – Գաստոն Լեռու, ֆրանսիացի գրող
1870 – Ամադեո Ջանինի, ամերիկացի բանկիր
1871 – Ֆրանսուա Օգյուստ Վիկտոր Գրինյար, ֆրանսիացի քիմիկոս, Նոբելյան մրցանակակիր
1889 – Սթենլի Արթուր Մորիսոն, անգլիացի հրատարակիչ, տպագրիչ, պատմաբան և տպագրության տեսաբան
1903 – Վահրամ Ալազան (Գաբուզյան), հայ գրող
1904 – Մաքս Մալլոուեն, անգլիացի հնագետ
1915 – Օրսոն Ուելս, ամերիկացի ռեժիսոր, դերասան
1929 – Ջոն Կիրակոսյան, հայազգի պատմաբան, քաղաքական գործիչ
1948 – Լևոն Վարդանյան, քանդակագործ
1961 – Ջորջ Քլունի, ամերիկացի դերասան։
1983 – Դանիել Ալվես, բրազիլացի ֆուտբոլիստ
1985 – Յաննա Գաբրիելյան, հայ դերասանուհի և բեմադրիչ
1986 – Դրիես Մերտենս, բելգիացի ֆուտբոլիստ
1987 – Ակսել Վիտցել, բելգիացի ֆուտբոլիստ

Մահեր

1912 – Եփրեմ Խան, հայ ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ (ծ. 1868)
1940 – Ալեքսանդր Աբելյան, հայ դրամատուրգ, թատերական գործիչ։
1959 – Վաղարշ Վաղարշյան, հայ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ (ծ. 1894)
1991 – Համլետ Քոչարյան, հայ ազատամարտիկ, հրամանատար։




Լրահոս