Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ կյանքից անժամանակ հեռացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը։
Հունվարի 13-ին՝ ժամը 16:41-ի սահմաններում ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում ավտոմեքենա է ընկել ձորը և կա տուծած:
Տեղում պարզվել է, որ «Hyundai Accord» մակնիշի ավտոմեքենան, որն ամբողջությամբ վերածվել է մոտաղե ջարդոնի, մոտ 350-400 մետր գլորվել է ձորը:
Ավտոմեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել են տղամարդու մարմին: Մահացածը Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանն է, ում երեկվանից որոնում էին:
Պատգամավորի ընտանիքին իրենց ցավակցությունն ու զորակցությունն են հայտնել մի շարք քաղաքական գործիչներ՝ նշելով․ «Մահացել է հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացի ու գործընկեր»։